Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

1 մլն դոլար՝ հարցազրույցի համար

1 մլն դոլար՝ հարցազրույցի համար
21.02.2024 | 17:42

Մի հին անեկդոտ կա. ինչ-որ մեծատոհմիկ տիկնոջ հարցնում են, թե որքան գումարի դիմաց նա կվաճառվի, և ստանում են վիրավորական պատասխան: Հետևում է հաջորդ հարցը՝ իսկ դուք, օրնակ, կվաճառվեի՞ք 1 մլն դոլարի դիմաց: Դրան, ի պատասխան, ասվում է՝ այդքան էժա՞ն եք գնահատում իմ անձը:

Հիմա գանք բրիտանացի նախկին վարչապետ Ջոնսոնին. վերջինս Պուտինից հարցազրույց վերցրած Կառլսոնին անվանել է «Կրեմլի գործիք»: Իսկ երբ լրագրողը նրան ևս հարցազրույցի առաջարկ է արել, նրա խորհրդականը փոխանցել է հարցազրույցի համար 1 մլն դոլար վճարելու պահանջը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ